ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Իսպանիայի ՍԴ-ն կասեցրեց Կատալոնիայի անկախության հանրաքվեն

Իսպանիայի ՍԴ-ն կասեցրեց Կատալոնիայի անկախության հանրաքվեն
01.10.2014 | 12:17

Իսպանիայի Սահմանադրական դատարանը 5 ամսով կասեցրել է Կատալոնիայի անկախության հանրաքվեի անցկացումը, որը նախատեսվում էր նոյեմբերի 9-ին:
Ըստ BBC-ի՝ դատարանն այդ ընթացքում վերջնական վճիռ պետք է կայացնի հանրաքվեի անցկացման օրինականության մասին: Կատալոնիայի անկախության կողմնակիցները լայնամասշտաբ ցույցեր են պլանավորում՝ ի նշան դատարանի որոշման դեմ բողոքի:

Դիտվել է՝ 2372

Մեկնաբանություններ